Գլխավոր էջ Նորություններ Ստեղծվել է հակաքաղցկեղային դեղամիջոց գարեջրի խմորիչների հիման վրա

Ստեղծվել է հակաքաղցկեղային դեղամիջոց գարեջրի խմորիչների հիման վրա

90
0

Դանիացի գիտնականներին հաջողվել է քաղցկեղի դեմ արդյունավետ քիմիաթերապեւտիկ դեղամիջոց ստանալ գարեջրի խմորիչների հիման վրա։ Տեխնիկական համալսարանի հետազոտողների աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։ Վինբլաստինը առավել հաճախ օգտագործվող քիմիաթերապեւտիկ դեղամիջոցներից մեկն է աշխարհում։

Բայց այն կարելի է պատրաստել միայն վարդագույն կատարանտուսի (բույս, որը պարունակում է երկու քիմիական նյութ, որոնք կարող են կանգնեցնել քաղցկեղային բջիջների աճը) օգտագործմամաբ. 2019-2021թթ. ընթացքում արտադրության հետ կապված խնդիրների պատճառով նկատվել է դեղամիջոցի գլոբալ անբավարարություն։ Հետազոտողները հայտնաբերել են վարդագույն կատարանտուսի փոխարինող։

Նրանք օգտագործել են գենամոդիֆիկացված գարեջրի խմորիչներ, որոնցն ավելացվել են այլ բույսերի գեներ։ Դրանց օգնությամբ մասնագետները կարողացել են ստանալ վինբլաստինի արտադրության համար անհրաժեշտ նյութերը։ Գիտնականների խոսքով՝ խմորիչներն ավելի արագ եւ ավելի մեծ քանակություններով են աճում, ինչը դրանք վարդագույն կատարանտուսի արդյունավետ փոխարինող է դարձնում։

Խումբը կշարունակի իր հետազոտությունները, որպեսզի հաստատի դեղամիջոցի արդյունավետությունը քաղցկեղի դեմ։

Աղբյուրը՝ med.news.am:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ