Գլխավոր էջ Գլխավոր Պարտադիր հավաստագրում բուժաշխատողների համար. ի՞նչ է պետք իմանալ

Պարտադիր հավաստագրում բուժաշխատողների համար. ի՞նչ է պետք իմանալ

424
0

ՀՀ-ում այս պահին ընթանում է բուժաշխատողների պարտադիր հավաստագրումը, որի ընթացքում օրական 350-400 հայտ է ներկայացվում։ Այս մասին օրերս ասել է ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։

«Դրանք կարող են ներկայացվել օնլայն՝ մեյլի միջոցով նաև բերում են Ազգային ինստիտուտ։ Մենք ոչ միայն ընդունում ենք գործերը, այլև քննելու ենք դրանք, որովհետև փաթեթները պետք է նախապատրաստենք, որպեսզի մասնագիտական հանձնաժողովները նայեն, դիտարկեն փաթեթները և բնականաբար նախապատրաստել նախարարի հրամանը, որով մարդը կհավաստագրվի»,- հայտնել է նա՝ հավելելով, որ այդ ամենը կանաչ լույսն է դեպի հաջորդող հինգ աշխատանքային տարիները։

Բազարչյանը խոսքով՝ վերընշվածը վերաբերում է բոլոր բուժաշխատողներին, ովքեր իրականացնում են բժշկական օգնություն և սպասարկում՝ անկախ աշխատանքի վայրից․«Սա վերաբերում է բոլորին, ովքեր աշխատում են պացիենտի հետ, ունեն բժշկական բազային կրթություն և հետբուհական բժշկական կրթություն։ Եթե ուզում են շարունակել բժշկական օգնության և սպասարկման գործառույթը՝ պետք է հավաստագրվեն»։

ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը նաև անդրադարձավ հարցին, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն բուժաշխատողները։ Ըստ այդմ՝ բժիշկները պետք է ներկայացնեն 220 կրեդիտի՝ անցած դասընթացների մասին վկայականները, որը միջին բուժաշխատողի դեպքում՝ մի փոքր ավելի քիչ է։ Պետք է ներկայացնեն իրենց աշխատավայրից տեղեկանք, որ ունեն հինգ տարվա ընթացքում երեք տարվա բուժաշխատողի մասնագիտակա ստաժ․«Եթե երեք տարվա ստաժը չի բավարարում, այսինքն՝ կլինի երկու տարվա ստաժ, իրենք միանգամից չեն հավաստագրվում, այլ հանձնում են թեստավորման քննություն և հավաստագրվում են»։

Բազարչյանը նաև հայտնեց, որ 2023 թվականի հունվարի 1-ից բոլոր բուժաշխատողները պետք է լինեն հավաստագրված։ Այս պահի դրությամբ 11 000-ից ավելին արդեն անցել են մասնագիտական հանձնաժողովները և արդեն նախարարի կողմից հրամանագրվել են, 2000-ը սպասում են հանձնաժողովի որոշումներին և մոտ 2500-3000 գործ այս պահին դիտարկվում են։

Անդրադառնալով հարցին, թե որքան բուժաշխատող կա մեր երկրում, Բազարչյանը տեղեկացրեց, որ չունեն բուժաշխատողների վերաբերյալ անվանական տվյալների բազա, իսկ թվաքանակը որշում են բուժհաստատությունների հաշվետվությունների․«Մենք ունենք մոտ 12.000 բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձինք, ովքեր աշխատում են հոսպիտալային օղակում և պոլիկլինիկաներում, ունենք 19.000 բուժքույր, ովքեր աշխատում են հոսպիտալային և պոլիկլինիկային օղակում և նաև ունենք որոշակի թիվ մասնավոր կլինիկաներում աշխատող դեղագետներ, դեղագործներ»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ