Գլխավոր էջ Գլխավոր «Մուրացան» հիվանդանոցում հարվածել են բժշկուհուն, որից հետո իսկական ծեծկռտուք է սկսվել

«Մուրացան» հիվանդանոցում հարվածել են բժշկուհուն, որից հետո իսկական ծեծկռտուք է սկսվել

625
0

Երեկ, նոյեմբերի 16-ին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում բժշկի նկատմամբ, քաղաքացու կողմից բռնություն է կիրառվել։ Medmedia.am-ի հետ զրույցում ականատեսներից մեկը պատմեց, որ տղամարդը կոպտել է բժշկուհուն, «մուննաթ եկել», այնուհետև հարվածել դեմքին։Միջանցքում գտնվող քաղաքացիները փորձել են սաստել ու կարգի հրավիրել երիտասարդին, որից հետո մոտեցել են անվտանգության աշխատակիցները։ Վեճն այնքան է թեժացել, որ բժշկուհուն հարվածած քաղաքացու ընկեր-բարեկամներն են հավաքվել ու փորձել հարցին լուծում տալ։

Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Ավդալյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։ Նշենք, որ բռնություն է կիրառվել նաև անվտանգության աշխատակցի նկատմամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ծեծի ենթարկված անվտանգության աշխատակիցը Երևանի բնակիչ 22-ամյա Ֆ․Մ․-ն է, ով ստացել է ճակատի, գլխի, քունքային և ծոծրակային շրջանի պատռված վերքեր։ Վիճաբանողներն էլ եղել են 5-7 հոգի, որոնցից մեկը Երևանի բնակիչ 35-ամյա Ա․ Գ․-ն է։ Հիվանդանոցում նշված անձինք բռնություն են կիրառել նաև բժշկուհու նկատմամբ, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով, այս պահին չի հրապարակվում։

Ըստ ականատեսների՝ բժշկուհին, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, առողջապահության համակարգում բավականին ճանաչված է և իր գործի նվիրյալ, բժշկական միջամտությունների շնորհիվ նա փրկել փոքրիկների կյանքեր։ Անգամ դեպքրից հետո, ականատեսները պատմում են, որ բժշկուհին շարունակել է իր աշխատանքը։

Նշենք նաև, որ դեպքին անդրադարձ է կատարվել նաև «MGM փարտներս» իրավաբանական ընկերության ֆեյսբուքյան էջում, որտեղ նշված է, թե խստորեն դատապարտում են բժշկի նկատմամբ կիրառված առերևույթ բռնության դեպքը:

MGM փարտներս իրավաբանական ընկերության փաստաբաններս խստորեն դատապարտում ենք

«Մեր հասարակությունում բժիշկը մշտապես ունեցել է անաղարտ հեղինակություն, իսկ մասնագիտական առումով՝ բարձր որակավորում: Նման գործողությունները վնասում են բժշկի բուժաշխատողի և բժշկական հիմնարկի հեղինակությանն ու արժանապատվությանը:

Վստահ ենք, որ իրավապահ մարմինները կիրակացնեն համակողմանի քննություն դեպքի բոլոր մանրամասները պարզելու, իսկ մեղավորները կպատժվեն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ մեր կազմակերպությունն առաջարկելու է Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ենթակայությամբ գործող մանկական բուժհաստատությանը իր իրավաբանական ողջ գործիքակազմը՝ բժշկի իրավական պաշտպանությունը նախաձեռնվող քրեական վարույթի շրջանակներում»,-նշված է հայտարարության մեջ:

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ