Գլխավոր էջ Նորություններ Պետպատվերի առավել արդյունավետ կազմակերպում․ որոշումն ընդունվել է

Պետպատվերի առավել արդյունավետ կազմակերպում․ որոշումն ընդունվել է

347
0

Օրերս, կառավարության նիստում ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առավել արդյունավետ կազմակերպման, առկա գերակատարումների ֆինանսավորման, ինչպես նաև առկա պարտավորությունների մարման անհրաժեշտությամբ:

Հանրապետության տարածքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման համար բուժհաստատությունների հետ կնքված պայմանագրային գումարներում առաջացել են գերակատարումներ և թերակատարումներ: Գերակատարումները պայմանավորված են սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց անհրաժեշտ անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպման, որոշ ծրագրերի շրջանակներում մատուցվող ծառայությունների նկատմամբ պայմանագրային գումարի չսահմանափակման, ինչպես նաև առանց հերթագրման բուժօգնության կազմակերպման սկզբունքի կիրառմամբ:

Նշվածով պայմանավորված, ինչպես նաև նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների արդյունավետությունը՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից «Առողջապահություն» բաժնին հատկացված միջոցներում կատարել 793,3 մլն ՀՀ դրամի միջծրագրային վերաբաշխումներ:

Կառավարության որոշմամբ առաջարկվող նախագծի նպատակը մատուցված/մատուցվելիք բժշկական օգնության և սպասարկման դիմաց առաջացած պարտավորությունների ամբողջական կատարումն էր:

Կառավարության որոշման կիրառման արդյունքում ակնկալվում է բնակչությանը ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայություններով:

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ