Գլխավոր էջ Գլխավոր Հարկավոր է աչալուրջ լինել և պատվաստվել

Հարկավոր է աչալուրջ լինել և պատվաստվել

349
0

Խոզի գրիպը դասվում է պանդեմիկների շարքին: Այն աչքի է ընկնում հիվանդության ծանր ընթացքով, գրիպի մյուս «սովորական» ձևերի համեմատ ավելի բարձր մահացությամբ, արագ տարածվելու հատկությամբ: Այն կոչվում է A (Н1N1) վիրուս: Խոզի գրիպի գաղտնի շրջանը հիմնականում 2-4 օր է, առավելագույնը` մեկ շաբաթ:

Խոզի գրիպի դրսևորումները նույնն են, ինչ սովորական վիրուսի դեպքում:

Կարևոր է ստանալ գրիպի դեմ պատվաստում յուրաքանչյուր տարի, քանի որ գրիպի վիրուսներն անընդհատ փոփոխվում են, և, հետևաբար, գրիպի դեմ պատվաստանյութը յուրաքանչյուր սեզոն թարմացվում է՝ տվյալ սեզոնի ընթացքում շրջանառող վիրուսի տեսակին համապատասխան։ Պատշաճ պաշտպանություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի ստանալ պատվաստում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
Կենտրոնի տվյալների համաձայն Հայաստանում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս անդրադառնալով խնդրին,նշել է, որ մենք պետք է աչալուրջ լինենք, որովհետեւ գրիպի այս ենթատեսակը բավական ագրեսիվ է:

«Ե՛վ խրոնիկ հիվանդություններով, և մանկահասակ երեխաների համար կարող են շատ ծանր հետևանքներ ունենալ, ուստի ես ևս մեկ անգամ հորդորում եմ, որ մարդիկ դիմեն պոլիկլինիկա և պատվաստվեն գրիպի դեմ»,-նշել է նախարարը ու հավելել, որ պատվաստանյութը ներառում է նաև այս շտամի հակամարմիներ ու կարևոր է, որ աշնանային այս ընթացքում, երբ սեզոնը նոր է մեկնարկում, պաշտպանվածության շերտ ունենանք:

«Յուրաքանչյուր տարի գրիպի դեմ պատվաստանյութը ներառում է այդ տարվա շտամերի հակամարմինները։ Այս տարի շտամերը ներառում են 4 շտամերի հակամարմիններ»,- ընդգծել է նա:

Նշենք, որ գրիպի դեմ կարող են պատվաստվել  մինչեւ 12 տարեկան երեխաները, 65-ից բարձրները և խրոնիկ հիվանդություններ ունեցողները, նրանք ունեն առաջնահերթություն:

Հիշեցնենք նաև, որ 2010 թվականից գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը համարվում է մարդու համար սեզոնային գրիպի հարուցիչ և այլևս ՉՈՒՆԻ համավարակ՝ պանդեմիա առաջացնելու ներուժ: Ավելին՝ վերջինս արդեն 10 տարի է շրջանառում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում:

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ