Գլխավոր էջ Գլխավոր Գենետիկան ազդում է քովիդի ախտանշանների վրա. հետազոտություն

Գենետիկան ազդում է քովիդի ախտանշանների վրա. հետազոտություն

211
0

Կորոնավիրուսի առաջացման վրա կարող են ազդել ոչ միայն իմունիտետը կամ միջավայրը, այլ նաեւ  գենետիկ գործոնները, վկայում է վերջին երկու տարում իրականացված հետազոտության ուսումնասիրությունը, որը ներկայացվել է Science News-ում։ Հայտնի է, որ LR7 գենը («ռեցեպտոր 7») պատասխանատու է իմունային համակարգին տրվող այն ազդանշանի համար, որ օրգանիզմում վիրուս է հայտնվել, ինչպես նաեւ ինտերֆերոնների (հակամարմիններ վարակի դեմ) «առաքման» համար։ Մարդիկ, որոնք TLR7 գենում («ռեցեպտոր 7») վարիացիաներ ունեն, մի քանի անգամ ավելի շատ են ենթարկված կորոնավիրուսով վարակվելու հավանականությանը։ Այս մասին վկայում է իտալացի գիտնականների հետազոտությունը։

Բրիտանացի եւ ամերիկացի գիտնականների հետազոտության համաձայն՝ մուտացիաները TYK2 գենում նվազեցնում են կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը, բարց բարձրացնում են աուտոիմունային հիվանդությունների, մասնավորապես՝ գայլախտի վտանգը։ Այս գենի փոփոխությունները կարող են ակտիվացնել ինտերֆերոնների բարձր արտազատումը եւ հետ մղել վիրուսային գրոհը, բայց դրանք կարող են նաեւ առաջ բերել դրա արտադրություն այն ժամանակ, երբ վիրուսը չկա։ Այդ դեպքում այն  սկսում է գրոհել իր իսկ օրգանիզմի դեմ։

Ավելի վաղ շվեդ գիտնական Սվանտե Պաաբոն (2022թ. Նոբելյան մրցանակակիր ֆիզիոլոգիայի եւ բժշկության գծով) իր գործընկերոջ՝ Հուգո Ցեբերի հետ միասին եզրակացություն է ներկայացրել այն մասին, որ գենոմի տեղամասերից մեկը, որը ժառանգել է ժամանակակից մարդը նեանդերթալցիներից, առաջ է բերում շնչական անբավարարության վտանգ կորոնավիրուսի ժամանակ։ Այդ տեղամասը գտնվում է մարդու 3 քրոմոսոմում, եւ դրա կրողներ են Հարավային Ասիայի բնակիչների մոտ կեսը եւ Եվրոպայի բնակիչների մոտ 16 տոկոսը։ Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է քովիդ ունեցող 3 200 պացիենտ, որոնք հոսպիտալացվել էին եւ որոնց տվյալները համեմատվել էին դրանով չհիվանդացածների մի քանի հարյուր հազար տվյալների հետ։

Հատկաշնական է, որ նեանդերթալցիներից ժառանգված այլ գեներ կարող են, ընդհակառակը, օգնել դիմադրել հիվանդությանը, նշվել է մեկ այլ հետազոտությունում։ Գենոմի մեկ այլ տեղամաս, որը նույնպես ժառանգվել է նեանդերթալցիներից, պատասխանատու է այն ֆերմենտների արտազատման համար, որոնք կոտրում են բջջի մեջ թափանցած վիրուսային ՌՆԹ-ն։ Գիտնականների կարծիքով՝ ժամանակակից մարդու գենոմում գեների այս խմբի հաճախականությունը վերջին դարերի ընթացքում ավելացել է։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ