Գլխավոր էջ Գլխավոր Քննարկվել է առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հարցը

Քննարկվել է առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հարցը

194
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հարցը։ Հայկական կողմը ներկայացրել է համակարգի ներդրման մեխանիզմները, ընդգծել, որ այն իրագործվելու է մի շարք բարեփոխումներին զուգահեռ։

Ներկայացվել են նաև ապահովագրական ֆոնդի վերաբերյալ մանրամասներ։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները գոհունակությամբ ընդգծել են, որ ապահովագրական համակարգի անցմանը զուգահեռ բարեփոխվելու են նաև ԱԱՊ օղակը և ծառայությունների որակը, կարևորվել են նաև իրազեկման աշխատանքները։

Համաշխարհային բանկի առաքելության հետ հանդիպումները նույն թեմայով կշարունակվեն նաև առաջիկա օրերին

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ