Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Բարեփոխումներ առողջության առաջնային պահպանման օղակում․ ի՞նչ կստատան պացիենտներն ու բուժաշխատողները

Բարեփոխումներ առողջության առաջնային պահպանման օղակում․ ի՞նչ կստատան պացիենտներն ու բուժաշխատողները

359
0

«Արդեն մեկ տարի է, ինչ մեկնարկել են Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները։ Ունենք աշխատանքային խումբ, սկսել ենք խնդիրների վերհանումից, ուսումնասիրություններից և արդեն իսկ կատարվում են փուլային աշխատանքներ, որոնք բազմազան են»,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։ Նա ներկայացրեց, թե ինչ խնդիրների են բախվում պացիենտները, երբ դիմում են առողջության առաջնային պահպանման օղակ։ Ջումայանն առանձնացրեց հերթերը, անկետաների հետևից գնալը կամ սենյակից-սենյակ գնալը, ինչպես նաև նշեց, որ որոշ դեպքերում կան շենքային վատ պայմաններ, կադրային և սարքավորումների հետ կապված խնդիրները։ Իսկ բարեփոխումներն, ըստ Ջումանյանի լինելու են զուգահեռ մի քանի կետերով և համապարփակ։

«Հերթերից խուսափելու համար նախատեսվում է ներդնել էլեկտրոնային առողջապահություն՝ հերթերի կառավարում։ Մեծ աշխատանք է տարվել էլեկտրոնային առողջապահության մասով՝ փաստաթղթերի, մատյանների և անաշխատունակության թերթիկի թվայնացում։ Այս պահին արդեն իսկ դեղատոմսերն ենք թվայնացրել»,-ասել է նա։

Անդրադառնալով Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, Ջումայանը նշեց, որ բարձրացում միանշանակ նախատեսվում է։

«Սա պասիվ աշխատավարձի բարձրացում չի լինելու, այլ լինելու է բոնուսային համակարգով։ Գնահատվելու է քանակ, որակ և ըստ այդմ, աշխատավարձը բարձրանալու է։ Այդ բոնուսային համակարգն արդեն իսկ կա, բայց ցուցանիշներն են թերի և գումարն է քիչ։ Այս պահին մենք աշխատում ենք ցուցանիշների վրա, որպեսզի ավելի շոշոփելի լինի պացիենտի հետ աշխատանքը»,-ընդգծել է նա։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ