Գլխավոր էջ Գլխավոր Կվերանայվեն որոշ ծառայությունների գները․ ի՞նչ է սպասվում

Կվերանայվեն որոշ ծառայությունների գները․ ի՞նչ է սպասվում

278
0

Օրերս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց՝ կան բժշկական ծառայություններ, որոնց գները բավական թարմ են, հաշվարկված են՝ հաշվի առնելով իրական ծախսերը, բայց ունենք ծառայություններ և ուղղություններ, որտեղ որ գնագոյացման պրոցեսն իրակաացվել է տարիներ առաջ և մենք դրանք վերանայելու կարիք ունենք։

«Մենք գնագոյացման պրոցեսին ոչ միայն փորձում ենք տոկոսային ավելացում անել, այլև գնագոյացման շրջանակներում դնել հստակ պահանջները, թե այդ ծառայությունների չափորոշիչներն ինչպիսին պետք է լինեն և այդ չափորոշիչներից բխող էլ ծախսերը գնագոյացում է, և արդեն փոխատուցման գումարն ինչպես է փոխվելու։ Ասեմ, որ միջին ցուցանիշը վերանայման 7,2% է լինելու , բայց դա չի նշանակում, որ բոլոր ծառայությունների գներն են վերանայվելու։ Փորձելու ենք այսպես ասած՝ հավասարակշռել»,- ասել է նախարար Ավանեսյանը։

Նրա պնդմամբ՝ կան ծառայություններ, որտեղ որ ապրանքների գներն իջել են և այդ ծառայությունների առումով նորից վերանայում են անելու, այս դեպքում՝ նազեցման ուղղությամբ․ «Ունենք ուղղություններ, որտեղ դեպքային աճ ունենք, այսինքն ֆինանսական միջոցներն ուղղվելու են հավելյալ դիմելիութանը սպասարկելու համար»։

Ավանեսյանը հավելեց, որ 2023-ի բյուջեով նախատեսվում է նաև վերանայել բուժաշխատողների, մասնավորապես ամբուլատորիաների ու պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերը, որի համար կտրամադրվի 1,7 միլիարդ դրամ։ Աշխատավարձերը վերանայվելու են միայն բուժաշխատողների անձնական արդյունքային ցուցանիշների բարեփոխման պարագայում, որպեսզի դա ազդի նաև ծառայությունների որակի վրա։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ