Գլխավոր էջ Նորություններ ԵԱՏՄ երկրներում նիկոտին պարունակող արտադրանքի կարգավորման հարցերով կլոր սեղան-քննարկում

ԵԱՏՄ երկրներում նիկոտին պարունակող արտադրանքի կարգավորման հարցերով կլոր սեղան-քննարկում

176
0
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում նիկոտին պարունակող արտադրանքի կարգավորման հարցերով կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Հանդիպման օրակարգում հասարակության համար խնդիր դարձած հարցերից մեկի` ծխախոտային արտադրատեսակների վերաբերյալ քննարկումն էր: Այսօր ամբողջ աշխարհում, հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում, ծխախոտի օգտագործման աճ է գրանցվում: Ըստ այդմ, հանդիպման մասնակիցները խոսել են էլեկտրոնային ծխախոտների շրջանառության կարգավորման մոտեցումների, տաքացվող ծխախոտի և նոր արտադրատեսակներին առնչվող հարցերի մասին, քննարկել այդ ապրանքների նկատմամբ կիրառվող ԵԱՏՄ անդամ-երկրների նորմատիվ իրավական մոտեցումները:
Լենա Նանուշյանը գործընկեր փոխնախարարների հետ մասնակցել է տեղի լրատվամիջոցների համար նախատեսված մամուլի ասուլիսին, որի շրջանակներում անդրադարձել են նոր ծխախոտային արտադրատեսակների, էլեկտրոնային ծխախոտների կարգավորման հարցերին: Հատկանշվել է, որ դեռահասների թիրախավորմանն ու նրանց շրջանում ծխախոտային արտադրատեսակների տարածմանը նպաստում են նաև սոցցանցերը, ուստի կողմերը ԵԱՏՄ շրջանակներում միասնական կարգավորումներ ունենալու ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն են հայտնել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ