Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կլիմայի փոփոխությունը ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց դարձնում է հիվանդ

Կլիմայի փոփոխությունը ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց դարձնում է հիվանդ

361
0

ԱՀԿ-ն հիշեցնում է, որ կլիմայական ճգնաժամը շարունակում է մարդկանց հիվանդացնել և վտանգել կյանքը, և որ առողջությունը պետք է լինի այս կարևոր բանակցությունների հիմքում:

ԱՀԿ-ի խոսքով ուշադրության կենտրոնում են կլիմայական ճգնաժամից առաջացած առողջության սպառնալիքները և առողջապահական հսկայական ձեռքբերումները։ Կլիմայի փոփոխությունն արդեն ազդում է մարդկանց առողջության վրա և կշարունակի դա անել արագացող տեմպերով, եթե հրատապ միջոցներ չձեռնարկվեն:

Կլիմայի փոփոխությունը ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց դարձնում է հիվանդ կամ ավելի խոցելի հիվանդությունների նկատմամբ։

ԱՀԿ ղեկավարի խոսքով  առողջությունը կախված է մեզ շրջապատող էկոհամակարգերի առողջությունից, և այդ էկոհամակարգերն այժմ վտանգի տակ են անտառահատումների, գյուղատնտեսության և հողօգտագործման այլ փոփոխություններից։ Ակնկալվում է, որ 2030-ից 2050 թվականների ընթացքում կլիմայի փոփոխությունը կհանգեցնի տարեկան մոտ 250 000 լրացուցիչ մահվան՝ թերսնումից, մալարիայից, փորլուծությունից և ջերմային սթրեսից:

Առողջությանը հասցվող ուղղակի վնասի գնահատվում է, որ մինչև 2030 թվականը կկազմի տարեկան 2-4 միլիարդ ԱՄՆ դոլար:

Աֆրիկայում երեսունմեկ միլիոն մարդ բախվում է սուր սովի, իսկ 11 միլիոն երեխա՝ սուր թերսնման, քանի որ տարածաշրջանը բախվում է վերջին տասնամյակների ամենավատ երաշտներից մեկին: Կլիմայի փոփոխությունն արդեն ազդում է պարենային անվտանգության վրա, և եթե առկա միտումները պահպանվեն, այն միայն կվատթարանա: Պակիստանում ջրհեղեղները կլիմայի փոփոխության հետևանք են և ավերել են երկրի հսկայական տարածքները: Ազդեցությունը կզգացվի տարիներ շարունակ։ Ավելի քան 33 միլիոն մարդ տուժել է և վնասվել է գրեթե 1500 առողջապահական կենտրոն։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ