Գլխավոր էջ Նորություններ Համակարգչային խաղերը նպաստում են երեխաների հիշողության բարելավմանը

Համակարգչային խաղերը նպաստում են երեխաների հիշողության բարելավմանը

212
0

Երեխաների վրա համակարգչային խաղերի ազդեցության վերաբերյալ վեճերը շարունակվում են երկար տարիներ։ Շատ ծնողներ եւ ուսուցիչներ անհանգստանում են, որ երեխաները համակարգիչների առջեւ չափից շատ ժամանակ են անցկացնում, իսկ որոշ բժիշկներ եւ հոգեբաններ հավաստիացնում են, որ տեսախաղերը վնասում են նրանց զարգացմանը։ Շատ մասնագետներ համաձայն չեն այս կարծիքին, դրա համար էլ գիտնականները փորձում են պարզել իրավիճակը փորձերի օգնությամբ։ JAMA Network-ում հրապարակվել է հոդված այն մասին, որ համակարգչային խաղերը կարող են բարելավել երեխաների աշխատանքային հիշողությունը եւ արագացնել ոչ անհրաժեշտ գործողությունների դադարեցումը։

Վերմոնտի համալսարանի աշխատակից Բադերա Չաարնին եւ նրա գործընկերները փորձեր են կատարել 9-10 տարեկան 2 217 առողջ երեխաների հետ։ Գիտնականները հավաքել են տվյալներ յուրաքանչյուր երեխայի մասին, թե որքան ժամանակ է նա անցկացնում խաղերի համար, ինչպես նաեւ՝ ընդհանուր առմամբ համակարգչի եւ սմարթֆոնի առջեւ։ Երեխաներին առաջարկել են մի քանի առօրեական թեստ անցնել եւ դրա հետ միաժամանակ իրականացրել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա։

«n-հետ» առաջադրանքները տրվել են աշխատանքային հիշողությունը եւ ուշադրությունը ստուգելու համար, երբ փորձարկվողին խնդրել են ցույց տալ, թե հանդիպել է արդյոք իրեն ինչ-որ քանակությամբ հետ-քայլերի որոշակի ազդանշան։ «Ստոպ-ազդանշան» առաջադրանքում երեխաները պետք է կատարեին գործողություններ էկրանին եւ որոշակի պահի «ստոպ» հրահանգով դադարեցնեին անել դա (օրինակ, չսեղմել կոճակը, երբ արդեն մեկնել էր ձեռքը)։

Հեղինակները պարզել են, որ երեխաները, որոնք տեսախաղերով զբաղվել են շաբաթը 21 ժամից շատ, ավելի արագ են ճիշտ պատասխաններ տվել բոլոր երեք առաջադրանքներին՝ «ստոպ-ազդանշան», «0-հետ» եւ «2-հետ»՝ անկախ սեռից։

Բայց այս հետազոտության եզրահանգումները դեռ պետք է ստուգել, քանի որ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ խաղերը նպաստում են իմպուլսիվությանը։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Mediacine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ