Գլխավոր էջ Գլխավոր Եթե նկատեք արգելված վայրում ծխող մարդկանց, կարող եք զանգել ոստիկանություն

Եթե նկատեք արգելված վայրում ծխող մարդկանց, կարող եք զանգել ոստիկանություն

383
0

Մարտի 15-ից ուժի մեջ է մտել հանրային սննդի վայրերում ծխելու արգելքը: Խոսքը նաև բացօթյա օբյեկտների մասին է (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ և այլն):

ԱԺ –ի ընդունած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020-ի մարտի 21-ից:

Ծխող քաղաքացու համար տուգանքի չափը կազմում է 50 000 դրամ, իսկ սննդի կետերի տնօրինության համար՝ 150-200 000 դրամ: Կան քաղաքացիներ ովքեր սույն որոշումը սխալ են համարում, նշելով, թե այս սահմանափակումը ոչ մի կերպ չի նպաստելու ծխողների թվի կրճատմանը, ավելին, ծխողը շարունակելու է ծխել։ Նշենք, որ կան ռեստորաններ, որտեղ ընհանրապես չի պահպանվում օրենքի պահանջը, մարդիկ քնունք-հարսանիքների ժամանակ ծխում են, իսկ տուգանող այդպես էլ չի հայտնվում, միայն բավականին թանկարժեք ու հայտնի ռեստորաններից մի քանիսում է , որ օրենքի պահանջը պահպանվում է և չի թույլատրվում նախասրահում կամ սրահում ծխել:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հակածխախոտային արշավը բացատրում էր մարդկանց առոջղության պահպանմանբ․

Նա նշում էր, որ  սրանք կարևոր նախաձեռնություններ են, որովհետև  վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ոչ վարակիչ հիվանդություններից՝ սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից, մենք ունենք մահացության բավական բարձր բեռ։

Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում էլ հաճախ տեղադրվում են հոդվածներ, հայտարարություններ կապված՝ ծխախոտի օգտագործման, սպառման ու գովազդի հետ։

Նախարարությունը կոչ է անում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման օրենքի խախտման դեպքում զանգահարել ոստիկանություն․

․ Եթե նկատեք արգելված վայրում ծխող մարդկանց, կարող եք զանգել ոստիկանություն (Թեժ գիծ` 1-02)

․ Գովազդի սահմանափակումների վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (Թեժ գիծ` 8107)

․ Վաճառքի սահմանափակումները վերահսկում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (010 23 56 00)

․ Ծխելը դադարեցնելուն ուղղված թեժ գիծ` 060 44 00 01

Ս․ Ա․

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ