Գլխավոր էջ Նորություններ Սննդաբանը խորհուրդ է տալիս կաթնաշոռ եւ ոսպ ուտել նիհարելու համար

Սննդաբանը խորհուրդ է տալիս կաթնաշոռ եւ ոսպ ուտել նիհարելու համար

298
0

Նիհարելու համար հարկավոր է կաթնաշոռ, սպանախ եւ ոսպ ուտել, ասում է սննդաբան Մայքլ Մոսլին։ Բժշկի նոր տեսությունը ներկայացրել է Daily Mirror-ը:

Մոսլին բացատրել է, որ նախընտրում է կենտրոնանալ ոչ թե դիետայի ընթացքում արգելված մթերքների վրա, այլ նրանց վրա, որոնք կարելի է եւ պետք է օգտագործել։ Մասնագետը հավելել է, որ պետք է ընտրություն կատարել նյութափոխանակությունը բարելավող եւ օրգանիզմը հագեցնող սննդի օգտին։ Նրա խոսքով՝ սպիտակուցներով, բջջանյութերով եւ օգտակար ճարպերով հարուստ մթերքները նաեւ օգնում են նիհարել եւ նվազեցնել ուտելու ցանկությունը:

Նիհարելուն նպաստող ի՞նչ մթերքներ է խորհուրդ տալիս սննդաբանը.

  • Ձու
  • Նուշ
  • Հավի կրծքամիս
  • Տավարի անյուղ միս
  • Հունական յոգուրտ
  • Տոֆու պանիր
  • Կաթնաշոռ
  • Ոսպ
  • Սպանախ
  • Կինոա

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ