Գլխավոր էջ Նորություններ Թարմացված․ Երևան տեղափոխված տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր

Թարմացված․ Երևան տեղափոխված տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր

255
0

Նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։40-ի սահմմաններում Երևան-Արմավիր, Մեծամորի վարչական տարածքում բախվել են մարդատար Գազել և ԶԻԼ մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, 4 հոգի տեղում մահացել են 9 հոգի  տեղափոխվել են՝ մի մասը՝ Արմավիրի, մի մասը՝ Մեծամորի, մի մասն էլ Երևանի տարբեր հիվանդանոցներ։ ֆոտոլրագրողին հայտնի էր դարձել, որ Գազելը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 61-ամյա Մարտիրոս Չիլինգարյանը, իսկ Զիլը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 46-ամյա Սահակ Սարգսյանը։ Վթարի հետևանքով տեղում մահացել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 15-ամյա Հրաչյա Մնացականյանը, 47-ամյա Սաթենիկ Դավթյանը, 18-ամյա Մարի Խամիսյանը և 19-ամյա Նոյա Կարապետյանը։  Վթարի հետևանքով հիվանդանոցներ են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ՝ 26-ամյա Մարգարիտա Հովսեփյանը, 23-ամյա Խաչիկ Խասմիրյանը, ովքեր տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Արմավիրի մարզի բնակիչներ՝ 20-ամյա Գայանե Գալստյանը, 20-ամյա Ռոբերտ Ֆրանկյանը, 19-ամյա Եղիշե Պապոյանը, 15-ամյա Լիաննա Զաքարյանը, 18-ամյա Արմեն Կարապետյանը, 16-ամյա Վահրամ Մնացականյանը, 17-ամյա Հրաչյա Մուրադյանը՝ «Արմավիր» ԲԿ։

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան։ 5 տուժած, ովքեր հետազոտվում են Արմավիրի բկ-ում, նախնական ախտորոշմամբ ունեն վերջույթների սալջարդ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել էր, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը:

Տեղեկացնենք նաև, որ Արմավիրի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Արմավիրի բժշկական կենտրոնում գտնվող 5 տուժածներն ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից:

Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Մյուսը նյարդավիրաբուժական բաժանմունքում է: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն:

Ս․ Ա․

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ