Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության առաջնայի օղակում նախատեսվում է աշխատավարձերի շոշափելի բարձրացում․ Փաշինյան

Առողջապահության առաջնայի օղակում նախատեսվում է աշխատավարձերի շոշափելի բարձրացում․ Փաշինյան

396
0

Առողջապահության ֆինանսական աճը 2018 թ․-ի համեմատ 2022-ին կազմում է 54 տոկոս, իսկ 2023-ին կկազմի  մոտ 87 տոսկոս։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով միայն այսպես  կկարողնանք հասնել կրկնապատկման  ցուցանիշին։ Առողջապահության առաջնայի  օղակում նախատեսվում է նաև աշխատավարձերի շոշափելի բարձրացում ։

«Մենք առողջապահություն առավել արդյունավետ կառավարման անցնելու խնդիր ուենք։ Մենք ցավոք թողնում ենք, որ հիվանդությունն էնքան զարգանա, որ դրան չարձագանքելու որևէ հնարավություն չունենանք, մենք պետք է շրջենք այս քաղաքականությունը, ամեն ինչ անենք հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերելու և կանխարգելելու համար»։

Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ նաև սրջարաններում ծխելու արգելքը բավարար ձևով չօգտագործելու մասին։ Նա ոստիկաններին հորդորեց առավել ուշադիր և հետևողական լինել։

Նա նաև նշեց, որ հանուն հայրենիքին իրենց կյանքը ցոհած տղաների ընտանիքի անդամները պետպատվերից օգտվում են առանց հերթի։

«2023 թվականի հունվարի 1-ից միայն հավաստագրված բուժաշխատողները կկարողանան աշխատել առողջապահական համակարգում։  Սա ՀՀ կառավարության ստանդարտներ սահմանելու քաղաքականության շատ կարևոր դրսևորումն է։ Բոլոր ոլորտներում ուենանալ ստանդարտներ, դա զարգացման համար անկյունաքարային նշանակություն ունի», -ասել է վարչապետը։

Հ․Գ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ