Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսը փոխում է աղիների միկրոֆլորայի կառուցվածքը, ինչը նպաստում է այլ հիվանդությունների առաջացմանը

Կորոնավիրուսը փոխում է աղիների միկրոֆլորայի կառուցվածքը, ինչը նպաստում է այլ հիվանդությունների առաջացմանը

431
0

Կորոնավիրուսով վարակվելը հանգեցնում է բացասական փոփոխությունների աղիների միկրոֆլորայի կառուցվածքում եւ տեսակային բազմազանությունում, ինչը նպաստում է այլ վարակների, այդ թվում սեպսիսի հանդեպ խոցելիության մեծացմանը։ Ամերիկացի բժիշկների հոդվածն այս մասին հրապարակվել է Nature Communications ամսագրում, տեղեկացրել է Նյու Յորքի համալսարանի (NYU) մամուլի ծառայությունը։

«Մեր փորձերի արդյունքները վկայում են այն մասին, որ կորոնավիրուսն ուղիղ կերպով խախտում է հիվանդների աղիների միկրոֆլորայի հավասարակշռությունը, ինչը վատացնում է նրանց վիճակն ու բարձրացնում նոր վարակների առաջացման վտանգը։ Այս երեւույթի ըմբռնումը կարող է օգնել բուժող բժիշկներին պարզել այն հիվանդներին, որոնց ավելի է շատ սպառնում երկրորդային վարակների, այդ թվում արյան վարակի առաջացման վտանգը»,- ասել է NYU-ի պրոֆեսոր Քեն Քեդուելը, որի խոսքերը մեջբերել է բուհի մամուլի ծառայությունը։

Քեդուելը եւ նրա գործընկերները հետեւել են մասամբ մարդկային իմունային համակարգ ունեցող մկների միկրոֆլորայի փոփոխություններին SARS-CoV-2-ով դրանց վարակվելուց հետո։ Նրանք հաստատել են, որ կորոնավիրուսն ինքնին, անկախ կիրառվող բժշկական միջամտություններից, լուրջ փոփոխություններ է առաջացնում միկրոֆլորայի աշխատանքում։ Մասնավորապես, COVID-19-ով վարակվելն իջեցրել է միկրոբների տարատեսակությունը կրծողների աղիներում եւ հանգեցրել ախտածին բակտերիաների տարածման, որոնք կայուն էին հակաբիոտիկների հանդեպ։ Այս բացահայտումը գիտնականներին ստիպել է մանրամասն ուսումնասիրել մոտ 100 պացիենտի միկրոֆլորայի նմուշները, որոնք COVID-19-ի տարբեր տեսակների պատճառով հոսպիտալացվել էին Նյու Յորքի տարբեր հիվանդանոցներում համավարակի առաջին ամիսներին։

Պարզվել է, որ աղիների բակտերիաների տեսակների այդ փոփոխությունը բնորոշ էր նաեւ մարդկանց, ընդ որում՝ որոշ դեպքերում դրանք հանգեցրել էին ախտածինների միկրոբների ներթափանցման հիվանդների արյան մեջ։ Այդ երկրորդային վարակները, հետազոտողների խոսքով, հատկապես վտանգավոր էին պացիենտների համար, քանի որ դեպքերի մեծ մասում դրանք գրեթե հակաբիոտիկներով բուժմանը չէին ենթարկվում։ Ընդհանուր առմամբ, նման խնդիրները բնորոշ էին պրոֆեսոր Քեդուելի եւ նրա գործընկերների ուսումնասիրած հիվանդների 20 տոկոսի համար։

Գիտնականների կարծիքով՝ երկրորդային վարակների այսքան մեծ թիվը՝ կապված միկրոֆլորայի եւ կորոնավիրուսի հետ, մատնանշում է SARS-CoV-2 կրողների աղիների միկրոֆլորայի կառուցվածքի փոփոխություններին հետեւելու անհրաժեշտության մասին։ Կորոնավիրուսի եւ աղիքայի միկրոբների փոխգործակցության հետագա ուսումնասիրությունը կօգնի հասկանալ, թե որ պացիենտներին ավելի շատ կարող է սպառնալ COVID-19-ով վարակման կողմնակի ազդեցությունը, նշել են հետազոտողները։

Աղբյուրը՝ Med.news.am:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ