Գլխավոր էջ Նորություններ CRISPR/Cas12-ի հիման վրա ստեղծվել է կապիկի ծաղիկի վիրուսի թեստ

CRISPR/Cas12-ի հիման վրա ստեղծվել է կապիկի ծաղիկի վիրուսի թեստ

172
0

Հնդկաստանում գիտնականները CRISPR/Cas12 գենոմային գործիքը հարմարեցրել են կապիկի ծաղիկի վիրուսի էքսպրես-թեստ ստեղծելուն, որը թույլ է տալիս կենսանյութը հավաքելուց հետո մի քանի տասնյակ րոպեներում հայտնաբերել վարակը մոտ 100 տոկոս ճշգրտությամբ։ Առաջին փորձերը նկարագրվել են medRxiv-ի չտպագրված տարբերակում։Այս մասին տեղեկանում ենք Med.news.am-ից։

Դեռեւս մեկ տարի առաջ ամերիկացի կենսաբանները CRISPR/Cas12-ը հարմարեցրել էին պացիենտների թքի նմուշներում կորոնավիրուսի տարբեր շտամների որոնման համար։ Նրանց հնդիկ գործընկերները Թրոմբեյի Հոմի Բաբայի անվան ատոմային հետազոտությունների կենտրոնից, Դեւաշիշ Ռաթայի գլխավորությամբ, ԴՆԹ-ի «խմբագրման» այս տարբերակն օգտագործել էին մասնիկների կենսանմուշներում կապիկի ծաղիկ առաջացնող MPXV վիրուսի հետքերի առկայության էքսպրես-թեստ ստեղծելու համար։ Իրենց աշխատանքի համար հետազոտողներն ուսումնասիրել եւ համեմատել էին polA-ի՝ ծաղիկի վիրուսների կարեւոր գենի կառուցվածքը, որը պատասխանատու է այդ պաթոգենների ԴՆԹ պատճենների պատրաստման համար։

Դրա արդյունքում հետազոտողներին հաջողվել է առանձնացնել ոչ մեծ հատված այդ գենում, որն ունիկալ է MPXV-ի համար եւ ունի այլ կառուցվածք Orthopoxvirus տեսակի մնացած ներկայացուցիչների գենոմում։ Դրանից հետո հետազոտողները մոդիֆիկացրել են ՌՆԹ-ի եւ CRISPR/Cas12-ի սպիտակուցային բաղադրիչներն այնպես, որ դրանք սկսել են միանալ polA գենի այդ հատվածի հետ եւ լույս տվող մոլեկուլներ ստեղծել։ Այս համակարգի աշխատանքը կենսաբանները ստուգել են այն լուծույթներում, որոնք պարունակում են MPXV-ի եւ կապիկի ծաղիկի մի քանի այլ վիրուսների մասնիկների խառնուրդ։

Այդ փորձերը ցույց են տվել, որ CRISPR/Cas12-ի մոդիֆիկացված տարբերակը շատ արագ արձանագրել է վիրուսի հետքերը նմուշներում անգամ այն դեպքերում, երբ դրանցում MPXV-ի գենոմի մի քանի տասնյակ լրիվ պատճեններ կամ կտորներ են պարունակվել։ Սա նաեւ տեղի է ունեցել լուծույթում թռչունների եւ Orthopoxvirus-ի այլ ներկայացուցիչների վիրուսների մասնիկներ ավելացնելու դեպքում, ինչն այս համակարգը հատկապես հեռանկարային է դարձնում վիրուսային կապիկի ծաղիկի կրողներին այն տարածաշրջաններում հայտնաբերելու համար, որտեղ տարածված են այդ պաթոգենների մի քանի տարատեսակներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ