Գլխավոր էջ Գլխավոր Հոսպիտալներում չկա վիրավոր զինվոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր. ՀՀ ՊՆ

Հոսպիտալներում չկա վիրավոր զինվոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր. ՀՀ ՊՆ

221
0

Հոկտեմբերի 27-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 71-ը ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում, այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը։

«Այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր: Շնորհակալություն հոսպիտալների բուժանձնակազմերին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար»,- գրել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ