Գլխավոր էջ Գլխավոր Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում հայ զինվորների դիերի որոնումների համար․ Ն․ Փաշինյան

Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում հայ զինվորների դիերի որոնումների համար․ Ն․ Փաշինյան

312
0

«Սկսած սեպտեմբերի 14–ից Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում զոհված հայ զինվորների դիակների որոնողական գործողությունների համար։ Դա հակամարդկային և անընդունելի պահվածք է»,– այս մասին երեկ իր թվիթերյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շաբաթներ առաջ վարչապետը անդրադառնալով նաև անհետ կորածների հարցին, գրել էր՝ ԼՂ առաջին պատերազմի հետևանքով 777 անհետ կորած հայ կա, 2-րդ պատերազմի հետևանքով` 217, 29 անհետ կորած հայ կա սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով: Հուսով ենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը 207 է։

Իսկ անհետ կորած զինծառայողների ծնողները շարունակում են ապրել իրենց որդիներից լուրի սպասումով, զոհվածների ծնողները՝ սպասում իրենց որդուց գոնե մի մասունք, մինչդեռ ադրբեջանի ԶՈՒ-ն չի դադարում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելը հայ-ադրբեջանական սահմանին և խոչընդոտում շրջափակման մեջ գտնվող զինվորների մասին տեղեկություն ստանալն ու զոհվածների դիերի որոնողական աշխատանքները։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ