Գլխավոր էջ Գլխավոր Օշականում ողբերգական ավտովթարի զոհերից երկուսն անչափահաս են

Օշականում ողբերգական ավտովթարի զոհերից երկուսն անչափահաս են

255
0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել Օշականում տեղի ունեցած ողբերգական վթարից։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 2006 թ․) բախվել է էլեկտրական սյանը, այնուհետև՝ ծառին և բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա․ Ն-ն (ծնված 2005 թ․) այրվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։17-ին, մարվել՝ 22։28-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդի և ուղևորների (Մ․ Մ․, ծնված 2005 թ․ և Ն․ Պ․, ծնված 2004 թ․) այրված դիերը, դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ