Գլխավոր էջ Գլխավոր Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 14 մահ, արձանագրվել թունավորման 8 դեպք

Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 14 մահ, արձանագրվել թունավորման 8 դեպք

178
0

Հոկտեմբերի 17-ից 23-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 372 դեպք, որից 118-ը արտակարգ, այդ թվում՝ 51 հրդեհի, 1 փլուզման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 155 կենցաղային կանչ. տուժել է 88 մարդ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 14 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 5 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ