Գլխավոր էջ Նորություններ Վիրաբույժները ճկուն կաթետեր են ստեղծել ռոբոտների միջոցով ուղեղը վիրահատելու համար

Վիրաբույժները ճկուն կաթետեր են ստեղծել ռոբոտների միջոցով ուղեղը վիրահատելու համար

211
0

Գիտնականների միջազգային խումբը ռոբոտ վիրաբույժների միջոցով ուղեղի նվազագույն ինվազիվ վիրաբուժության համար ճկուն սարք է մշակել: Լոնդոնի Կայսերական քոլեջի եւ Միլանի համալսարանի հետազոտողների աշխատանքի արդյունքները հրապարակված են PLOS ONE ամսագրում, հայտնում է քոլեջի մամուլի ծառայությունը։

Սարքը կազմված է փափուկ, ճկուն կաթետերից, որը չի վնասում ուղեղի մեջ մտնելիս, ինչպես նաեւ արհեստական ինտելեկտով ռոբոտացված ձեռք, որն օգնում է վիրաբույժներին կաթետերն անցկացնել գլուղեղի հյուսվածքի միջով:

Կաթետերը ստեղծելիս հետազոտողները ոգեշնչվել են մակաբույծ մեղուների օրգաններից, որոնք նրանք օգտագործում են իրենց ձվերը ծառերի կեղեւում ածելու համար։ Կաթետերը բաղկացած է չորս հատվածից, որոնք սահում են միմյանց վրա՝ ապահովելով ճկուն կառավարում:

Ներկայումս ուղեղի վիրաբուժությունում օգտագործում են կոշտ կաթետերներ, որոնք դժվար է ճշգրիտ տեղադրել առանց ռոբոտացված գործիքների օգնության: Կաթետերների ոչ ճկունությունը՝ զուգորդված ուղեղի բարդ կառուցվածքի հետ, լրացուցիչ ռիսկեր է ստեղծում։ Սարքը փորձարկելու համար հետազոտողները կաթետերը մտցրել են երկու կենդանի ոչխարների ուղեղի մեջ: Կենդանիներին ցավազրկողներ են տվել եւ մեկ շաբաթ շուրջօրյա հետեւել են ցավի կամ սթրեսի նշանների առկայությունը, իսկ հետո նրանց սպանել եւ դիահերձել են: Գիտնականները կաթետերի տեղադրումից հետո ոչխարների մոտ ցավի, հյուսվածքների վնասման կամ վարակի նշաններ չեն հայտնաբերել:

Հեղինակները ակնկալում են սարքը կլինիկայում սկսել օգտագործել առաջիկա չորս տարում։ Մշակումը կօգնի վիրաբույժներին ավելի խորը ներթափանցել ուղեղի մեջ եւ կհեշտացնի գլխուղեղի ուռուցքների, Պարկինսոնի հիվանդության եւ էպիլեպսիայի ախտորոշումն ու ուսումնասիրությունը:

Աղբյուրը՝ med.news.am։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ