Գլխավոր էջ Գլխավոր Կան մասունքներ, որոնց նույնականացումը հնարավոր չի եղել իրականացնել նաև արտասահմանում. Ավանեսյան

Կան մասունքներ, որոնց նույնականացումը հնարավոր չի եղել իրականացնել նաև արտասահմանում. Ավանեսյան

290
0

Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավարտվել է, նույնականացվել է 201 մարմին։ Փորձաքննությունների ողջ ընթացքն ավարտվել է։ Չնույնականացված մարմիններ չունենք»,– երեկ, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ավանեսյանի խոսքով, 44-օրյա պատերազմի զոհերի մարմինների նույնականացման գործընթացը ևս ավարտվել է․ «Կան մասունքներ, որոնց նույնականացումը հնարավոր չի եղել իրականացնել նաև արտասահմանում: Կան նաև նույնականացված, բայց դեռևս չհուղարկավորված մարմիններ»։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից անցել է երկու տարի, սակայն ինչպես ամիսներ առաջ հայտնել էր ԱՆ նախարարը, կան դեպքեր, երբ մարմինը նույնականացվել է, բայց ծնողը հրաժարվում է այն հուղարկավորել։

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն էլ հայտարարում էր՝ Պաշտպանության նախարարությունը գիտի կոնկրետ տեղանքներ, որտեղ զինծառայողների մարմիններ կան․ «Այդ օրերին կռված տղաների ծնողներն էլ են ասում՝ իրենց աչքով են տեսել դիերը, որոնք մինչև հիմա դուրս չեն բերվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից։ Ադրբեջանական կողմը դեռևս խոչընդոտում է և չի տալիս իր թույլտվությունը, որ մարմինները հանվեն»։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ