Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները արգանդի վզիկի քաղցկեղը հայտնաբերելու բարձր ճշգրտության թեստ են մշակել

Գիտնականները արգանդի վզիկի քաղցկեղը հայտնաբերելու բարձր ճշգրտության թեստ են մշակել

238
0

Ամերիկացի գիտնականները արգանդի վզիկի քաղցկեղի մարկերը հայտնաբերելու, ինչպես նաեւ հիվանդության զարգացման հավանականությունը որոշելու բարձր ճշգրտության թեստ են մշակել։ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների աշխատանքը հրապարակվել է Genome Medicine ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են ԴՆԹ-ի մեթիլացման գործընթացը։ Սա կենսաբանական գործընթաց է, որը մեթիլ խմբերի (հատուկ տեսակի մոլեկուլ) օգնությամբ կարող է փոխել ԴՆԹ-ի մի հատվածի ակտիվությունը՝ չփոխելով դրա հաջորդականությունը։ Այս գործընթացի վերլուծությունը կարող է օգնել բացահայտել քաղցկեղի առաջին նշանները, ասում են գիտնականները:

Նրանք վերլուծել են արգանդի վզիկի սքրինինգի 1254 նմուշներ՝ բջջային փոփոխություններով, ինչպես նաեւ առանց փոփոխությունների մարդկային պապիլոմավիրուս ունեցող կանանցից, որոնց մոտ դրանք առաջացել են նմուշառումից հետո չորս տարվա ընթացքում: Թեստը հայտնաբերել է ՄՊՎ-ով հիվանդ կանանց 55 տոկոսին, որոնց մոտ հետազոտության չորս տարվա ընթացքում բջջային փոփոխություններ են առաջացել: Գիտնականների կարծիքով՝ նոր մեթոդն ավելի արդյունավետ է աշխատում, քան բջիջներում առաջադեմ փոփոխությունները հայտնաբերելու ժամանակակից մեթոդները։

Ապագայում գիտնականները նախատեսում են լրացուցիչ հետազոտություններ կատարել՝ թեստը բարելավելու համար, որը, ըստ նրանց, կարող է օգտագործվել նաեւ կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղը հայտնաբերելու համար:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ