Գլխավոր էջ Uncategorized Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով մահեր են գրանցվել

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով մահեր են գրանցվել

2109
0

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում վերջին մեկ ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշել է, որ հիվանդներն են 55 տարեկան մի կին և 73 տարեկան տղամարդ, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։

Թորոսյանը նշել է, որ բժիշկներն արել են ամեն հնարավորը՝ նրանց կյանքը փրկելու համար, ինչը, ցավոք, չի հաջողվել:

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 407 դեպք: Առողջացել է 30 մարդ: Մինչ այժմ գրանցվել էր մահացել էր մեկ մարդ, այժմ գրանցված է մահվան 3 դեպք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ