Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Բացառիկ վիրահատություն Արցախում․ վերականգնվել է անդամահատված ձեռք

Բացառիկ վիրահատություն Արցախում․ վերականգնվել է անդամահատված ձեռք

253
0
Արցախում բարդ վիրահատություն է իրականացվել։ Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության առողջապահության նախարարությունից։
2022թ սեպտեմբերի 9-ին ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 2002թ ծնված Տիգրան Վլադիմիրի Մուսայելյանը ամպուտացված վերին վերջույթով: Բարեբախտաբար իր հետ բժշկական կենտրոն էր բերվել հաստոցով աշխատելու հետևանքով ամպուտացված վերջույթը:
Շտապ կարգով միկրովիրաբույժ Իգոր Զաքարյանի և օրթոպեդ վնասվածքաբանների գլխավորությամբ կարևոր որոշում է կայացվել վիրահատելու հիվանդին՝ հնարավորինս գերխնդիր համարելով երիտասարդին վերադարձնելու առանց թերությունների ապրելու իրավունքը:
Դժվար էր ինչպես վիրահատության ընթացքը, այնպես էլ՝ հետվիրահատականը: Բայց ռեանիմատոլոգների, վիրաբույժների, բժշկական մեծ թիմի ուժերի շնորհիվ կարողացան պայքարել ամենակարևորի՝ հիվանդի կյանքի և նրան վերջույթ վերադարձնելու համար:
Ու մենք այսօր մեծ հպարտությամբ հայտնում ենք որ Տիգրան Մուսայելյանը դուրս է գրվել տուն` հետագա վերականգնողական բուժման նպատակով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ