Գլխավոր էջ Գլխավոր 50.1 մլն դրամ՝ վիրավոր զինծառայողի բուժման համար

50.1 մլն դրամ՝ վիրավոր զինծառայողի բուժման համար

253
0

Երեկ՝ կառավարույթնա  նսիտի ժամանակ առաջ քաշվեց մի նախագծի, ըստ որի առաջարկվում է պահուստային ֆոնդից 50.1 մլն դրամ հատկացնել զինվորական ծառայության պարտականությունները  կատարելիս հրազենային վնասվածք  ստացած Մանվել Արմենի Հակոբյանի՝ Հունաստանի  Սալոնիկ քաղաքի բուժհաստատությունում բուժման կազմակերպման համար:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Պահանջվող  ծախսերի գումարը կազմում է 50,486.48 հազար ՀՀ դրամ՝ ներառյալ կեցության ապահովման ծախսերը և ճանապարհածախսը: Կեցության ապահովման ծախսերը հաշվարկված են մինչև 100 օր բուժման հաշվարկով: Ծախսերը հաշվարկվել են ՀՀ կենտրոնական բանկի 07.09.2022թ.-ին սահմանված արտարժույթի համապատասխան՝ 1 եվրոն (EUR)=400.93 ՀՀ դրամ փոխարժեքով: Բուժման ծախսը՝ 107629 եվրո (EUR), ճանապարհածախսը՝ 1,000.07 հազար ՀՀ դրամ (ծնողի հետ Հունաստանի Սալոնիկ քաղաք մեկնելու և վերադառնալու հաշվարկով) և կեցության ծախսեր՝ 6,334.71 հազար ՀՀ դրամ:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 21.04.2016թ. N 410-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի պահանջները` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանն է հատկացվելու 50,486.48 հազար դրամ, որը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից փոխանցվելու է Մանվել Հակոբյանի բանկային հաշվեհամարին` Հունաստանի Սալոնիկ քաղաքի բուժհաստատությունում բուժման ծախսերը, կեցության և ճանապարհածախսը վճարելու համար»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ