Գլխավոր էջ Գլխավոր Զինծառայողը չպետք է ունենա ընտանիքի անդամների առողջապահության կարիքների ապահովման խնդիր․ Ն․ Փաշինյան

Զինծառայողը չպետք է ունենա ընտանիքի անդամների առողջապահության կարիքների ապահովման խնդիր․ Ն․ Փաշինյան

649
0

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ատեստավորում անցած զինծառայողների աշխատավարձը կբարձրանա, իսկ նրանք, ովքեր չեն անցնի ատեստավորում, կշարունակեն աշխատել հին աշխատավարձով և կունենան հետագայում ատեստավորումն անցնելու հնարավորություն։

«Հայաստանը պետք է ունենա պրոֆեսիոնալ բանակ։ Մեր պրոֆեսիոնալ բանակի զինծառայողը չպիտի ունենա բնակարանի խնդիր, սպայական կազմը, որը կավարտի ռազմաուսումնական համալսարանը, բնակարան կստանա պետությունից: Զինծառայողը չպետք է ունենա հացի խնդիր, չպետք է ունենա ընտանիքի անդամների առողջության կարիքների ապահովման խնդիր ու չպետք է ունենա երեխաների ուսումը կազմակերպելու խնդիր»,- նշեց Փաշինյանը։

Հավելավճարի չափը սահմանվելու է կառավարության որոշմամբ, հավելավճարի իրավունք ունեցող զինվորական պաշտոնների ցանկը կսահմանվի պաշտպանության նախարարի հրամանով․ «Կառավարության հաշվարկով հավելավճարի սահմանումը 2023 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն` տարեկան մինչեւ 60 մլրդ դրամ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի և կներկայացվի Ազգային ժողով:

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ