Գլխավոր էջ Գլխավոր Մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է 13 մահ, 7 ինքնասպանության փորձ, թունավորման 8...

Մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է 13 մահ, 7 ինքնասպանության փորձ, թունավորման 8 դեպք

214
0

Հոկտեմբերի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 589 դեպք, որից 276-ը արտակարգ, այդ թվում՝ 185 հրդեհի, 1 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 63 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 172 կենցաղային կանչ. տուժել է 112 մարդ։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ ԱԻՆ-ի՝  շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց:

Համեմատելով նախորդ շաբաթվա տվյալների հետ, կարելի է արձանագրել, որ թեև կենցաղային կանչերն ավելի քիչ են, սակայն այս շաբաթվա ընթացքում ավելացել են և՛ մահերը․ և՛ տուժաների թիվը, և՛ ճանապարհատրանսպորտային պատահարները։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ