Գլխավոր էջ Գլխավոր Մարդիկ խուճապի մեջ են, Կուտական գյուղի վրա թշնամին նորից կրակում է

Մարդիկ խուճապի մեջ են, Կուտական գյուղի վրա թշնամին նորից կրակում է

372
0

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանն առավոտյան սոցցանցի իր էջում գրել էր, որ  Գեղարքունիքի սահմանապահ դարձած բնակավայրերից Կուտականի բնակիչները քիչ առաջ ահազանգել էին՝ թշնամին այսօր առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ:

«Փաստորեն որևէ հայտարարություն կամ հանդիպում Ադրբեջանի պլանները չեն փոխում. նրանք խաղաղության պատրաստ չեն։ Ուզում եմ հիշեցնել, որ Կուտականի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։ Իսկ այս պահին ընթանացող փոխհրաձգության, զոհերի, վիրավորների մասին դեռ պաշտոնական տեղեկություն առկա չէ»։

Medmedia.am- ը կապ հաստատեց Թագաուհի Թովմասյանի հետ, պարզելու հրապարակաման մանրամասները։ Մեր հարցերին պատասխանեց նրա օգնականը, նշելով, որ տեղեկությունը հավաստի է քանի որ հենց բնակչությունից են տեղեկացել այդ մասին։

«Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություն չկա մենք դիմել ենք ՊՆ-ին նրանք ո՛չ հերքել են, ո՛չ հաստատել։ Բնակչության շրջանում բնականաբար խուջապ է առաջացել»։

Հարցին, թե արդյոք տարհանումներ եղել են կամ սպասվում են, նշեցին, որ այդ մասին ՊՆ-ն կհրապարակի իրենք այս պահին որևէ այլ ինֆորմացիա չունեն։

Փորձեցինք կապ հաստատել նաև Գեղարքունիաի  մարզպետ Կարեն Սարգսյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Հ․ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ