Գլխավոր էջ Նորություններ ՀՀ-ում մեկնարկել է Արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի 5-րդ եռօրյա գլոբալ...

ՀՀ-ում մեկնարկել է Արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի 5-րդ եռօրյա գլոբալ հանդիպումը

198
0

Այսօր՝ սեպտեմբերի 5 -ին, Հայաստանում առաջին անգամ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային մեկնարկեց Արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի 5-րդ եռօրյա գլոբալ հանդիպումը։

«Հայաստանն ուրախ է հյուրընկալել Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ներկայացուցիչներին: Հաշվի առնելով վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ արտակարգ իրավիճակների հետ կապված մեր փորձը` սկսած 1988 թվականի սարսափելի երկրաշարժից, որը խլել է մինչև 25 հազար մարդու կյանք, մինչև 2020 թվականի պատերազմը Լեռնային Ղարաբաղում, նաև վերջին էսկալացիան, որը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության բնակավայրերը` պատճառ դառնալով մարդկային կյանքերի կորուստների։ Մեզ համար ԱԱԲԹ-ները առողջապահական ավելի լայն էկոհամակարգի կարևոր մաս են, և մենք երախտապարտ ենք ԱՀԿ-ին, մեր առողջապահական ու զարգացման բոլոր գործընկերներին իրենց փորձը կիսելու և տարածաշրջանային ու գլոբալ համագործակցության հարթակ ստեղծելու համար` օգնելով մեզ սովորել մյուսներից և կիսվել մեր փորձառությամբ,- գրել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ