Գլխավոր էջ Գլխավոր Մարդիկ սկսել են հրաժարվել վերապատվաստումներից․ Քովիդն այլևս չի՞ վախեցնում

Մարդիկ սկսել են հրաժարվել վերապատվաստումներից․ Քովիդն այլևս չի՞ վախեցնում

239
0

Վերջին ամիսներին կորոնավիրուսի մասին կարծես լսում ենք ոչ այնքան հաճախ, թվում է՝ քովիդը նահանջում է։ Բայց առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բազմիցս նախազգուշացրել է, որ հարկավոր չէ ժամանակից առաջ ընկնել և հրաժեշտ տալ քովիդին, ավելին՝ հորդորել էր պատրաստվել նոր ալիքի հարվածին։

Բայց,վիրուսը չի անհետացել. այն ամեն օր վարակում է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում, չնայած ԱՀԿ-ն ասում է, որ սեպտեմբերին կորոնավիրուսից մահացության մակարդակն իջել է մինչև ռեկորդային ցածր մակարդակի համաճարակի պատմության մեջ։

Նշենք, որ ցուրտ սեզոնին կորոնավիրուսային ախտանշանները հեշտությամբ կարելի է շփոթել սեզոնային վիրուսի հետ, բայց երբեմն մարդիկ, անգամ ջերմություն չունենալով, թեստավորվելով, պարզում են, որ վարակված են Քովիդ 19-ով։

Մի քանի ամիս առաջ համաճարակաբաններն ու պաշտոնյաները մտավախություն էին հայտնում, որ հոսպիտալացումներով և մահերով աշնանային կորոնավիրուսային սցենարը կկրկնվի նաև այս աշուն․

Բայց ի ուրախություն ազգաբնակչության պատկերն այնքան էլ սարսափեցնող չէ․

«Այժմ ամենատարածված շտամը՝ օմիկրոնը, շատ ավելի քիչ վտանգավոր է, քան վիրուսի առաջին տարբերակները, ինչը հանգեցրեց հիվանդների շրջանում բարձր մահացության»,-այս մասին ասել է Ռեդինգի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր (Մեծ Բրիտանիա) Յան Ջոնսը։ Նա նշել է, թե նոր տեսակի կորոնավիրուսի հիվանդությունը շատ ավելի հեշտ է հանդուրժել, քան, օրինակ, նրա նախորդը՝ դելտան։

Վերջին ամիսներին շատ երկրներում աճել է բնական իմունիտետը, որը ձևավորվում է հիվանդությունից հետո։ Սակայն այն այնքան էլ ուժեղ չէ և չի բացառում կրկնակի վարակումը, զգուշացնում են վիրուսաբանները, ուստի չպետք է մոռանալ պատվաստումների մասին։ Արդյունավետությունը բարձրացնելու համար գոյություն ունեցող պատվաստանյութերը հարմարեցվում են omicron-ի համար։

Արժի արդյոք ուրախանալ

Ինչպես հաճախ է պատահում կորոնավիրուսի դեպքում, լավատեսությունը կարող է հիասթափության հանգեցնել։ 2021 թվականի գարնան սկզբին զանգվածային պատվաստումների մեկնարկով, թվում էր, թե համաճարակը կնվազի, բայց դելտա շտամի արագ տարածումը հատեց բոլոր հույսերը. շատ երկրներ ստիպված եղան վերականգնել խիստ կարանտինային միջոցներ նույնիսկ պատվաստված քաղաքացիների համար։

6 ամիս անց դելտան փոխարինվեց օմիկրոնով։ Վիրուսի նոր տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվեց Հարավային Աֆրիկայում, ուներ նախկինում չգրանցված 50 մուտացիաներ։ Քանի որ օմիկրոնը տարածվեց, միանգամից մի քանի ենթատեսակներ առաջացան, և այժմ աշխարհում գերակշռում են BA.4 և BA.5 տեսակները, որոնք ավելի վարակիչ են և դիմացկուն պատվաստանյութերի նկատմամբ, բայց միևնույն ժամանակ ավելի քիչ հավանական է, որ առաջացնեն ծանր ընթացք:

Այս անգամ վտանգը նույնն է՝ նոր շտամի ի հայտ գալը, որի դեմ բնական «պոստմիկրոն» անձեռնմխելիությունն անօգուտ կլինի, իսկ պատվաստանյութերի վերջին տարբերակներն ավելի քիչ արդյունավետ են։ Եվրահանձնաժողովը մտավախություն ունի, որ ձմռանը հիվանդացության հնարավոր աճը և կարանտինային սահմանափակումների մեղմացումը կարող են «դռները բացել» դեպի Եվրոպա՝ կորոնավիրուսի ավելի վարակիչ կամ ավելի մահացու տեսակների համար:

Այժմ ոչ միայն վիրուսն ինքնին ավելի քիչ վտանգավոր է, այլև բժիշկները շատ ավելի պատրաստված են բուժելու այն հիվանդներին, որոնց մոտ հիվանդությունն ավելի ծանր է:

Նշենք, որ զանգվածային արգելափակումները պահպանվում են միայն Չինաստանում, որն անխնա հավատարիմ է COVID-19-ի «զրոյական հանդուրժողականության» ռազմավարությանը. մեկ աննշան բռնկումը բավական է բազմամիլիոնանոց մեգապոլիսների բոլոր բնակիչներին արգելափակելու համար։

Նշենք, որ շուրջ 6,4 մլն մարդ մահացել է COVID-19-ից համաճարակից։

Այնուամենայնիվ, ավելի ու ավելի քիչ մարդիկ են դիմում վերապատվաստման: Օրինակ՝ Նիդեռլանդներում չափահաս բնակչության կեսը հրաժարվել է վերապատվաստումից։

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է հիվանդության 910 նոր դեպք, առողջացել է 1368 քաղաքացի, գրանցվել է 8 մահ: Պատվաստումային գործընթացը շարունակվում է, առաջին դեղաչափը ստացել է 1 150 019 քաղաքացի, 1 025 351 քաղաքացի պատվաստվել է ամբողջությամբ:

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ