Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2 տարեկան երեխա է մահացել

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2 տարեկան երեխա է մահացել

279
0

Քիչ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ հոկտեմբերի 1-ին ժամը 07։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել։ Նշվում էր նաև Ոստիկանները պարզել են, որ մահացածը 2-ամյա Միշա Ա-ն էր։

Auroranews-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի լրատվության բաժնից հաստատեցին, որ նման դեպք է տեղի ունեցել։ Նաև նշեցին, որ երեխան առողջական խնդիրներ է ունեցել։

«Երեխային զոնդով են կերակրել, կենտրոնական նյարդային համակարգի խանգարում է ունեցել։ Երեխան իր բնական մահով է մահացել», — նշեց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Նյութի աղբյուրը՝ Auroranews․am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ