Գլխավոր էջ Գլխավոր 6 ամյա Անդրանիկը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է․ ի՞նչ են հայտնում Արաբկիր ԲԿ-ից

6 ամյա Անդրանիկը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է․ ի՞նչ են հայտնում Արաբկիր ԲԿ-ից

1417
0

Արդեն մի քանի օր է Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արագածավան գյուղի բնակիչներ՝  Դավիթ Խալաթյանի ու Ծաղիկ Կիրակոսյանի  6 ամյա որդին գտնվում է Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում պատճառը՝ նշիկների վիրահատությունն է։ Այս մասին տեղեկացել ենք Shamshyan.com-ից։

Երեխայի մոտ առաջացել են ոտքի ցավեր ինչն էլ բժշկի խոսքով կապված է եղել նշիկների հետ և խորհուրդ են տվել վիրահատել։ Սեպտեմբերի 22-ին երեխային վիրահատել են Արաբկիր բժշկական կենտրոնում, վիրահատությունից հետո ծնողներին հայտնել են, որ վնասվել է երեխայի երակը ինչն էլ պատճառ է հանդիսացել որ վիրահատությունը տևի 4 ժամից ավել։

Մինչ օրս 6 ամյա Անդրանիկը գտվնում է վերակենդանացման բաժանմունքում։

Արաբկիր ԲԿ-ից չցանկացան պատասխանել մեր հարցերին, միայն ասացին, որ այս պահին բժշկական անձնակազմն ամբողջությամբ կենտրոնացած է երեխայի բուժման պրոցեսին և քանի դեռ այդ պրոցեսն ընթացքի մեջ է խնդրեցին չխոչընդոտել նրանց աշխատանքին։

Հասկանալի պատճառներով երեխայի ծնողները ևս չցանկացան մեզ որևէ բան ասել միայն նշեցին, որ երեխայի վիճակն անհույս է։

Նշենք, որ երեխային վիրահատող բժկուհին եղել է Կլարա Օրդոյանը, ով աշխատում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում որպես քիթ-կոկորդ-ականջաբան։

Medmedia.am-ը երեխային մաղթում է շուտափույթ ապաքինում, իսկ ծնողներին՝ համբերություն։

 

Հ․  Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ