Գլխավոր էջ Նորություններ Լաբորատոր հետազոտությունների տվյալները՝ էլեկտրոնային առողջապահության համակարգում․ քննարկում

Լաբորատոր հետազոտությունների տվյալները՝ էլեկտրոնային առողջապահության համակարգում․ քննարկում

205
0

Քննարկվել են լաբորատոր հետազոտությունների տվյալներն էլեկտրոնային առողջապահության համակարգում ներդնելու հարցերը։ Այս մասին հայտնում է Առոջապահության նախարարությունը։

Լաբորատոր-գործիքային հետազոտությունների տվյալները միջազգային չափանիշներին համապատասխան էլեկտրոնային առողջապահության համակարգում ներդնելու հարցերը ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակով կայացած հանդիպման ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն անդրադարձել է գործիքակազմի կարևորությանն ու ժամանակակից մոտեցումներին համահունչ քայլելու անհրաժեշտությանը:

Թե՛ մասնավոր և պետական բժշկական կենտրոնների ենթակայության, թե՛ մասնավոր լաբորատորիաների կողմից կատարվող հետազոտություններն ինտեգրելով ԱՐՄԵԴ համակարգ՝ պացիենտները հնարավորություն կունենան տեսնել իրենց հետազոտությունների արդյունքներն առցանց, ինչը հասանելի կլինի տարբեր կենտրոններում բուժօգնություն ստանալիս: Միաժամանակ, ապանձնավորված թվային տվյալները բազա կլինեն հիվանդությունների ճիշտ վերլուծության և բուժման գործընթացի հստակ կազմակերպման առումով:

Գործընկերները պայմանավորվել են ևս մեկ անգամ ճշգրտել թվայնացման ենթակա 15000-ից ավելի հետազոտությունների կոդերը, լաբորատոր-գործիքային հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների հետ կրկին քննարկել մանրամասները, ներդրման ժամկետները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ