Գլխավոր էջ Նորություններ Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

255
0

Սեպտեմբերի 30-ին, ժամը 10։51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի փողոցի վերջնամասում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի փողոցի վերջնամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:01-ին, մարվել՝ 11:17-ին: Այրվել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ․ Ս․) սրահի և շարժիչի հատվածը` մասամբ։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ