Գլխավոր էջ Գլխավոր ՀԱՍՏԱՏՎԵՑ․Կառավարության ծրագիրն ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց

ՀԱՍՏԱՏՎԵՑ․Կառավարության ծրագիրն ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց

401
0

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Կառավարության նիստում հաստատեց Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023 թվականի տարեկան ծրագիրը:  «Տարեկան ծրագիրը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ծրագրում հաշվի են առնվել ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի սկզբունքները, գործադիր իշխանության հանրապետական մարմինների, Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները»,- նշված է ծրագրում։

Ըստ ծրագրի հիմանորման՝ 2010թ. Կոնվենցիայի վավերացումից հետո տարբեր ոլորտներում իրականացվում են միջոցառումներ` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց հավասար և մատչելի պայմաններ ապահովելուն, նրանց հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Այնուամենայնիվ, դրանք բավարար և համակարգված չեն․ «Հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովված չեն մատչելի պայմաններ, ինչը լուրջ խոչնդոտ է հանդիսանում նրանց սոցիալական ներառման համար: Անհրաժեշտ է միջոլորտային ակտիվ համագործակցության շնորհիվ ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովող անհրաժեշտ միջոցառումներ»

Ծրագրի խնդիրներն են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումն ապահովող օրենսդրության բարելավումը, հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական կրթության, աշխատանքի ու զբաղվածության պետական երաշխիքների ապահովումը, հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության, մարզական և մշակութային ծրագրերի մատչելիության ապահովումը։ 2023 թվականի տարեկան ծրագրում ամրագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված` կյանքի բոլոր ոլորտներին առնչվող, տվյալ տարվա ՀՀ պետական և համայնքային բյուջեների շրջանակներում իրականացվող միջոցառումներ, սահմանվել են դրանց կատարման պատասխանատումները և թիրախները:

Նախագծի նպատակն է hավասար և մատչելի պայմաններ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար:

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ