Գլխավոր էջ Նորություններ Ձայնային կառավարմամբ խելացի սարքերը կարող են խանգարել երեխաների սոցիալական զարգացմանը

Ձայնային կառավարմամբ խելացի սարքերը կարող են խանգարել երեխաների սոցիալական զարգացմանը

204
0

Ձայնով կառավարվող խելացի սարքերը, ինչպիսիք են Alexa-ն, Siri-ն եւ Google Home-ը, կարող են խանգարել երեխաների սոցիալական եւ էմոցիոնալ զարգացմանը, Archives of Disease in Childhood-ում հրապարակված հոդվածում պնդում է առողջապահության ոլորտում արհեստական ​​ինտելեկտի եւ մեքենայական ուսուցման կիրառման փորձագետը: Այդ սարքերը կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ՝ կանխելով երեխաների քննադատական ​​մտածողության, կարեկցանքի ու եւ սովորելու հմտությունների զարգացումը, կարծում է Անմոլ Արորան՝ Քեմբրիջի համալսարանից:

Թեեւ ձայնի կառավարման սարքերը կարող են որպես «ընկերներ» հանդես գալ եւ օգնել զարգացնել երեխաների ընթերցանության եւ հաղորդակցման հմտությունները, դրանց ուժեղացված արհեստական ​​ինտելեկտը եւ մարդու նման ձայները մտահոգություն են առաջացնում երեխաների ուղեղի վրա պոտենցիալ երկարաժամկետ ազդեցությունների կապակցությամբ զարգացման կրիտիկական փուլում: Հեղինակը բացատրում է, որ մտահոգության երեք լայն ոլորտներ կան։ Դրանք թվում են ոչ ադեկվատ արձագանքները, սոցիալական զարգացման խոչընդոտումը եւ ուսուցման արգելակումը: Նա մեջբերում է անտեղի ռեակցիաների մի քանի պոպուլյար օրինակներ, այդ թվում՝ սարքը, որը հուշում է 10-ամյա երեխային փորձել մետաղադրամով հպել հոսանքին միացված խրոցակին:

Այդ սարքերը չեն կարող երեխաներին սովորեցնել քաղաքավարի վարքագիծ, քանի որ չկա «խնդրում եմ» կամ «շնորհակալություն» ակնկալիքները եւ կարիք չկա հաշվի առնել ձայնի տոնը, նշում է նա: «Ոչ բանավոր հաղորդակցությանը մասնակցելու անկարողությունը ստիպում է սարքին սոցիալական փոխազդեցության ուսուցման վատ մեթոդ օգտագործել,- գրում է նա:- Մինչդեռ նորմալ մարդկային փոխազդեցության դեպքում երեխան սովորաբար կոնստրուկտիվ արձագանք է ստանում, եթե իրեն պահում է ոչ պատշաճ կերպով, իսկ դա դուրս է խելացի սարքի շրջանակներից»: Միայնակ մեծահասակների համար ձայնային օգնականների՝ որպես սոցիալական ուղեկիցների օգտագործման վերաբերյալ նախնական հետազոտությունները հուսադրող են:

Բայց բոլորովին պարզ չէ՝ արդյո՞ք դա վերաբերում է երեխաներին, նշում է նա։ Սարքերը նախատեսված են անհրաժեշտ տեղեկատվությունը փնտրելու եւ հակիրճ, կոնկրետ պատասխան տրամադրելու համար, սակայն դա կարող է խանգարել ավանդական գործընթացներին, որոնց միջոցով երեխաները սովորում եւ յուրացնում են տեղեկատվությունը, կարծում է հոդվածի հեղինակը:

Աղբյուրը՝ med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ