Գլխավոր էջ Նորություններ «Սուրմալու»-ում կիսաքանդ պատի փլուզման հետևանքով կա 3 տուժած

«Սուրմալու»-ում կիսաքանդ պատի փլուզման հետևանքով կա 3 տուժած

156
0

«Սուրմալու»-ում կիսաքանդ պատի փլուզման հետևանքով երեք տուժածներից երկուսը շտապօգնության մեքենայով, իսկ երրորդը անձնական տրանսպորտով դիմել են բժշկական կենտրոններից մեկը։

Նրանք նախնական բուժզննության փուլում են, ունեն սալջարդեր ու քերծվածքներ: Այս մասին ժամեր առաջ հայտնել էր Առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից երկու խումբ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Պարզվել է, որ փլուզվել է կիսաքանդ շինության պատը (մոտ 40 քմ)․ կան տուժածներ և վնասված ավտոմեքենա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ