Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս է իմունային համակարգը կապված ռեգեներացիայի հետ

Ինչպե՞ս է իմունային համակարգը կապված ռեգեներացիայի հետ

184
0

Այն, թե ինչպես է իմունային համակարգն արձագանքում շատ օրգանների եւ հյուսվածքների վնասվելուն, թույլ է տալիս եւ ապահովում է դրանց վերականգնումն ու ռեգեներացիան։ Բայց որոշ տեսակների համար, ինչպիսին է մարդը, այնպիսի օրգանների վնասվելը, ինչպիսին են գլխուղեղը, ողնուղեղը կամ սիրտը, անշրջելի է։

Նոր հետազոտությունը, որն իրականացրել է Սթոուերսի բժշկական հետազոտությունների ինստիտուտը, օգտագործել է բարձր ռեգեներատիվ զեբրաֆիշ՝ ուսումնասիրելու համար մակրոֆագերի (բջիջներ, որոնք կլանում եւ յուրացնում են օրգանիզմի համար օտար կամ վնասակար մասնիկները) ուսումնասիրման ժամկետներն ու գենետիկ ծրագրերը զեբրաֆիշ սենսորային օրգանի վերականգնման եւ ռեգեներացիայի պրոցեսում։

Վերջերս Nature Communications   ամսագրում հետազոտող Նիկոլաս Դենանսը բացահայտել է միկրոֆագերի հակաբորբոքային ռեակցիայի նոր պարադիգմ։ Հաստատված այն կարծիքի փոխարեն, թե մակրոֆագերի ակտիվացման հակաբորբոքային վիճակները կապված են միայն ազդանշանային ուղիների մեկ տեսակի հետ, Դենանսը հայտնաբերել է, որ միեւնույն պոպուլյացիան կարող է եւ պետք է անցնի յուրաքանչյուր երեք հակաբորբոքային վիճակների միջով՝ օրգանների ռեգեներացիայի համար։

«Օրգանների ռեգեներացիան հետաքրքկր հնարավորություն է տրամադրում իմունային համակարգի ուսումնասիրման եւ պարզաբանման համար, թե ինչու որոշ տեսակներ կարող են ռեգեներացնել այնպիսի օրգաններ, ինչպիսին են սիրտը կամ բացակայող վերջույթները, իսկ մյուսները, օրինակ՝ մարդիկ, չեն կարող»,- նշել են գիտնականները։

Զեբրաֆրեշ սենսորային օրգանի մազաբջջիջները կատարյալ համակարգ են այն ուղիների եւ բջիջների տեսակների ուսումնասիրման համար, որոնք մասնակցում են ռեգեներացիային, քանի որ դրանք հեշտությամբ քայքայվում են հակաբիոտիկներից եւ սկսում վերականգնվել հինգ ժամվա ընթացքում։

Մակրոֆագերն ազդանշաններ են տալիս ինչպես պրո-, այնպես էլ հակաբորբոքային ուղիներին՝ քիմիական նյութեր կամ ցիտոկիններ արտազատելով, սպիտակ արյան բջիջների լրացուցիչ տեսակների ներգրավման կամ հակաբորբոքային ուղիների գործարկման համար՝ բջիջների եւ հյուսվածքների վերականգնման նպատակով։

Մեր վարկածն այն է, որ մարդկային մակրոֆագերը պատշաճ քիմիական ակտիվացիոն «կոկտեյլ» չեն ստանում՝ պրոռեգեներատիվ պրոցեսների համար։ Մակրոֆագերի ակտիվացման մոլեկուլյար դեղատոմսի սահմանումը զեբրաֆիշերի համար կարող է թույլ տալ մեզ  մշակել ռեգեներատիվ իմունաթերապիա մարդկանց համար»,- նշել են գիտնականները։

Նյութի աղբյուրը՝ NEWS. am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ