Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞ւ է մրսածությունից հետո ականջի խցանում առաջանում

Ինչո՞ւ է մրսածությունից հետո ականջի խցանում առաջանում

216
0

Մի քանի օր կամ շաբաթ ականջի խցանվածության զգացողությունը մրսածությունից կամ ցանկացած շնչառական վարակից հետո, ներառյալ կորոնավիրուսը, սովորական երեւույթ է, Daily Mail-ին ասել է բժիշկ Մարտին Սքերը։

Մասնագետի խոսքով՝ դա տեղի է ունենում այն պատճառով, որ շնչուղիներն ախտահարող վիրուսներն առաջ են բերում քթի եւ խոռոչների լորձաթաղանթի բորբոքում, քանի որ դրանց առկայությունը նպաստում է այնտեղ իմունային բջիջների կուտակմանը։

Այս բորբոքումը ժամանակ է պահանջում ներծծվելու համար, բացի այդ, կարող է տեղի ունենալ եվստախյան խողովակների (որոնք օդափոխում են միջին ականջը) մնացորդային խցանում։ Դրանք անցնում են քթի հետին մասով եւ օգնում հավասարեցնել ճնշումն արտաքին աշխարհի հետ։

Լորձը կարող է նաեւ քթի հետին մասից հայտնվել այդ խողովակներում՝ խցանելով դրանք եւ խլության զգացողություն առաջացնելով։

Չնայած այս խնդիրը սովորաբար լուծվում է մի քանի օրվա ընթացքում (լորձը քթից դուրս է գալիս ինքն իրեն), միշտ չէ, որ այդպես է լինում։

Ամենապարզ լուծումը դեկոնհեստանտ քթի սփրեյ օգտագործելն է, որը մեղմում է բորբոքումը քթանցքերում՝ ի հաշիվ արյունատար անոթների նեղացման։

Սփրեյի օգտագործումից հետո քիթը սեղմեք եւ ուժեղ փչեք՝ բերանը փակելով, որպեսզի բարձրացնեք ճնշումը եվստախյան խողովակներում։ Դա կօգնի դուրս բերել լորձը։

Բայց եթե դեկոնհեստանտները մասնագետներն օգտագործել խորհուրդ չեն տալիս, քանի որ պացիենտն ընդունում է արյան բարձր ճնշման դեղեր (դեկոնհեստանտները նեղացնում են արյունատար անոթները, դրանք կարող են բարձրացնել արյան ճնշումը), կարելի է փորձել քթի Otovent փուչիկը։

Այս սարքն օգտագործվում է օրը երեք անգամ մի քանի օրվա ընթացքում։ Եթե սա էլ չի օգնում, այդ ժամանակ կարող է ականջ-քիթ-կոկորդի մասնագետին դիմելու անհրաժեշտություն առաջանալ։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ