Գլխավոր էջ Գլխավոր ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՆՑ․ վիրավորներ, ավերածություն, հեռավար ուսուցում, կրթությունից զրկված երեխաներ

ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՆՑ․ վիրավորներ, ավերածություն, հեռավար ուսուցում, կրթությունից զրկված երեխաներ

390
0

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ:

Ագրեսիայի հետևանքով ունեցանք զոհեր և վիրավորներ, սակայն ՀՀ ՊՆ-ն վիրավորների վերաբերյալ հստակ տեղեկատվութուն չի տրամադրում։ Հայտնի է, որ վիրավորների շրջանում ունենք քաղաքացիական անձինք։ Վնասվել են նաև շինություններ, տներ, բազմաթիվ երեխաներ զրկվել են կրթության իրավունքից։

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժել են, մասնավորպես, Վայոց Ձորի հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբար է 2 արկ ընկել, վնասվել է ճոպանուղին, հրշեջ փրկարարների շենքը, մարդկանց անձնական օգտագործման մեքենանրը և այլ գույքեր»,- այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

Նախարարը նշել է, որ ունենք նաև էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ, մասնավորապես Սյունքի մարզում։

Նշենք նաև, որ ռմբակոծության հետևանքով վնասվել են նաև շտապօգնության մեքենաներ՝ կրկին Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները և հեկտաներով ցորենի, գարու արտեր։ Սոթքում վնասվել է շուրջ 55-60 տուն, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողոավակներ և մարդկանց մի շարք մեքենաներ։

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է՝ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը, սեպտեմբերի 19-ի, ժամը 10:00 դրությամբ, շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:

Բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է` վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ստացիոնարում բուժվող 4 տուժածներից 1-ն առողջացումով դուրս է գրվել, 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն:

Ինչպես նշեցինք, ագրեսիայի հետևանքով երեխաները զրկվել էին իրենց կրթության իրավունքից, բայց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի դպրոցները, որոնք Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված՝ դադարեցրել են ուսումնական գործընթացը, կվերսկսեն աշխատանքը։ Տրամադրված արձակուրդն ավարտվել է։ Նա տեղեկացրել է, որ որոշ դպրոցներում կրթությունը հեռավար կկազմակերպվի։Խոսքը հիմնականում Գեղարքունիքի մարզի մասին է։

Ջերմուկում երեք դպրոց կանցնեն հեռավար ուսուցման, Սյունիքում կվերսկսեն դասերը առկա ուսուցմամբ, Գեղարքունիքում և Վայոց ձորում մինչդպրոցական  հաստատություննեը չեն գործում, Սյունիքում ՝ գործում են։ Այս մասին տեղեկացրել է Ժաննա Անդրիասյանը։ Ի դեպ՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրետակոծության հետևանքով Գեղարքունիքի մարզում վնասվել է երկու ուսումնական հաստատություն։ Բացի այդ,Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստանում ոտնահարվել է 25 հազար աշակերտի կրթական իրավունքը։

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ