Գլխավոր էջ Գլխավոր Կան դիեր, որոնք դեռ չեն տեղափոխվել մեր տնօրինման տարածք․ Քոչարյան

Կան դիեր, որոնք դեռ չեն տեղափոխվել մեր տնօրինման տարածք․ Քոչարյան

32323
0

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կան հայ զինծառայողների դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել հայկական կողմի տնօրինման տարածք:  Աս մասին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցում:

Քոչարյանը նշեց, որ այս պահի դրությամբ հրապարակված զոհերի թիվը կարող է փոխվել, քանի որ կան անհետ կորածներ ևս, նրանց հայտնաբերելուց կամ ճշտելուց հետո պարզ կլինի զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների թիվը, ճշտելուց հետո էլ կհրապարակեն այդ թվերը:

«Կան դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք»,-ասաց Քոչարյանը:

Պատգամավերի խոսքով՝ կան դիրքեր, որտեղ կան մարմիններ, որոնք պետք է տեղափոխվեն հայկական կողմի տնօրինման տարածք:  Ըստ նրա՝ դա այս պահի դրությամբ բարդ խնդիր է, հրադադարի պայմանաներում նման գործողությունները որոշակի ընթացակարգ են պարունակում, ամեն ինչ կլինի ըստ անվտանգային գործողությունների տրամաբանության:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ։ 

Հ․Գ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ