Գլխավոր էջ Գլխավոր Տուժել են առողջարաններ, շտապ օգնության մեքենա է վնասվել․ Ա․ Փամբուխչյան

Տուժել են առողջարաններ, շտապ օգնության մեքենա է վնասվել․ Ա․ Փամբուխչյան

464
0

«Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժել են, մասնավորպես, Վայոց Ձորի հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբար է 2 արկ ընկել, վնասվել է ճոպանուղին, հրշեջ փրկարարների շենքը, մարդկանց անձնական օգտագործման մեքենանրը և այլ գույքեր»,- այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

Նախարաը նշեց, որ ունենք նաև էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ, մասնավորապես Սյունքի մարզում։

«Ռմբակոծության հետևանքով վնասվել են նաև շտապօգնության մեքենաներ՝ կրկին Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները և հեկտաներով ցորենի, գարու արտեր։ Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողոավակներ և մարդկանց մի շարք մեքենաներ»,- հայտնեց Փամբուխչյանը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ