Գլխավոր էջ Գլխավոր Վարչապետը հայտնեց 135 զոհի մասին, կան բազմաթիվ վիրավորներ

Վարչապետը հայտնեց 135 զոհի մասին, կան բազմաթիվ վիրավորներ

350
0

Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահին զոհերի հաստատված թիվը 135-ն է։

«Այսօրվա դրությամբ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, ցավոք մենք գիտենք, որ այս թիվը վերջնական չէ, ունենք բազմաթիվ վիրավորներ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց օպերատիվ իրավիճակը, նշելով, որ զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը․

«Օպերատիվ իրավիճակը այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ, երեկ, գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է, զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը»,-նշել է նախարարը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ԱԹՍ-ներ:

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ