Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Տուժած քաղաքացիների աջակցությանն ուղղված աշխատանքներ․ ի՞նչ է  կատարում նախարարությունը

Տուժած քաղաքացիների աջակցությանն ուղղված աշխատանքներ․ ի՞նչ է  կատարում նախարարությունը

371
0

Տվյալ պահի անվտանգությունը գնահատելով՝ քաղաքացիների տեղափոխության հարցերը լուծվում են մարզային մակարդակում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

«Երեկվանից մինչև այսօր մեր թեժ գծին ստացել ենք տասը զանգ՝ պայմանավորված այս հարցով։ Այդ զանգերը եղել են այլ բնակավայրեր տեղափոխված քաղաքացիներից, ովքեր ուղղակի տեղեկացրել են, որ իրենք տեղափոխվել են այլ վայր։ Դիմելով մարզպետարաններին, որտեղ կան պատասխանատու լիազոր անձինք, իրենց միջոցով կարողացել ենք ապահովել սոցիալական աջակցությունը»,- ասել է նա։

Ստեփանյանի խոսքով՝ այս պահի դրությամբ սոցիալական աջակցության մասով ամբողջ ծավալը փակվում է մարզպետարանների հանձնարարությամբ՝ համայնքների միջոցով։

Նա նաև նշեց, որ վիրավորում, վնասվածք ստացած զինվորները գտնվում են հոսպիտալներում, իսկ նրանց ընտանիքի անդամենրի համար իրականացվում է կարիքների գնահատում․«Միասնական սոցիալական ծառայությունը մեկնարկել է ընտանիքի կարիքների գնահատում, որովհետև տվյալ անձի վնասում կամ վիրավորում ստանալով՝ ընտանիքը հայտնվում է դժվարին իրավիճակում։ Ու թերևս թեժ գծին ունեցել էինք 1-2 դեպք, օրինակ, երբ տանը կա հաշմանդամ երեխա»։

Նա նաև նշեց, որ տարհանումներ չեն եղել։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ