Գլխավոր էջ Գլխավոր Ավանեսյանը խոսել է վիրավորներին բուժօգնություն տրամադրելու, արյան պաշարների մասին

Ավանեսյանը խոսել է վիրավորներին բուժօգնություն տրամադրելու, արյան պաշարների մասին

284
0

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Կառավարության նիստին, հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն Առողջապահության նախարարից հետաքրքրվեց վիրավորներին ցուցաբերվող բուժօգնության և նրանց սննդի կազմակերպման մասին․

«Բոլոր բկ-ները համալրվել են դեղորայքով, բժշկական նշանակության անհրաժեշտ պարագաներով, մասնագիտական թիմերով, նաև շտապօգնության բրիգադներով: Առողջապահության համակարգն ամբողջությամբ բերվել է պարտրաստվածության բարձր աստիճանի, և մենք թե՛ տեղերում՝ մեր մարզային բկ-ներում, թե՛ Երևան քաղաքում ապահում ենք մեր վիրավորների ամբողջական բժշկական օգնությունը: Իհարկե, մենք ակտիվ կապի մեջ ենք մեր սփյուռքի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, և հումանիտար աջակցության կամ ընդհանրապես համակարգին աջակցելու բոլոր աշխատանքներն իրականացվում են համակարգված»,-ասաց ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ բոլոր վիրավորները ստանում են մարզային կենտրոններում համապատասխան բժշկական օգնությունը, այնուհետև եթե կարիք է լինում, մասնագիտական թիմերի ցուցումներով՝ տեղափոխվում են Երևանի բկ-ներ: «Այսօր այցելել եմ բկ-ներ Երևանում, այցելելու եմ նաև բոլոր մարզերում: Ինչ վերաբերում է դոնորներին, ապա արյան պաշարները բավարար են, բայց դա չի նշանակում, որ մենք ժամանակ առ ժամանակ չենք իրականացնում լրացուցիչ պաշարների համալրում»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Նախարարն ասաց, որ դա նորմալ, բնական ընթացք է. և, այո՛, մշտապես էլ հորդորում են քաղաքացիներին ներկայանալ համապատասխան բկ-ներ և ժամանակ առ ժամանակ հանձնել արյուն, որպեսզի մեր պաշարներն անընդհատ համալրվեն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ