Գլխավոր էջ Գլխավոր Մարտունի բկ-ում կան վիրավորներ․ ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ են հայտնում բկ-ից

Մարտունի բկ-ում կան վիրավորներ․ ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ են հայտնում բկ-ից

571
0

Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ըստ լուրերի՝ Մարտունի բկ տեղափոխվել էին սկզբնական տվյալներով՝ 10, հետո՝ 20, այնուհետև ևս 2 անձ, որոնք վիրավորում էին ստացել Ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով։

MedMedia.am-ը կապ հաստատեց Մարտունի բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանի հետ՝ վիրավորների և նրանց առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով։ Բկ-ի տնօրենն ասաց, որ այո՛, երեկվանից վիրավորներ տեղափոխվում են մեզ մոտ, սակայն թիվ նշելու իրավունք չունի․

«Վիրավորների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, նրանց առողջական վիճակը բավարար է, ծանր վիրավորներ չունենք։ Հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել մարզպետարան»,- ասաց Հարությունյանը։

Կապ հաստատեցինք նաև Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից մեզ ասացին, որ այո՛ տեղեկատվությանը տիրապետում են, սակայն այն հրապարակել չեն կարող․ « Ես հիմա ստույգ չեմ կարող որևէ տեղեկություն ասել։  Որ տեղեկատվությունը կկարողանանք հրապարակայնորեն հայտնել՝ մարզպետը կհայտնի»,- ընդգծեց մազպետարանի գլխավոր քարտուղարը։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ