Գլխավոր էջ Նորություններ Կիրականացվեն կրթական և գիտահետազոտական համատեղ ծրագրեր. կնքվել է հուշագիր

Կիրականացվեն կրթական և գիտահետազոտական համատեղ ծրագրեր. կնքվել է հուշագիր

238
0
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի և ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը:
Փաստաթուղթը կրթական և գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման հիմք կդառնա:
Լենա Նանուշյանը շրջայց է կատարել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում, աշխատակազմի հետ խոսել բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման և հավաստագրման գործընթացի մասին:
Անդրադառնալով բնակչության, հատկապես դեռահասների շրջանում թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի օգտագործմանը` նախարարի առաջին տեղակալը հանձնարարել է ակտիվացնել դրանց վնասների ու ռիսկերի մասին իրազեկման աշխատանքները:
Այս մասին ԱՆ ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ